News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից առաջ հանդես է եկել կարճ հայտարարությամբ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը պնդել է, թե օրինագիծը հակասում է մարդու իրավունքներին եւ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններին։ «Հասկանալի չէ՞, թե ինչու է Սարկոզին իր քաղաքական շահերի համար օգտագործում պատմաբանների որոշելիքը։ Այսօր Սենատի որոշում է կայացվելու։ Ըստ այդ որոշման՝ մենք էլ որոշում ունենք»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրինագիծը քվեարկության է դրվելու այսօր՝ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ