News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սոչիում այսօր` հունվարի 23-ին, համատեղ ճաշ է տրվել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի համար: Այնուհետեւ երեք երկրների նախագահները այցելել են Սոչիի լեռնադահուկային համալիր, որտեղ Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը սահել են դահուկներով:

Հիշեցնենք, որ Սարգսյանը, Մեդվեդեւն եւ Ալիեւը հանդիպել են Սոչիում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Հանդիպումը կայացել է Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ