News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունների մերժումը քրականացնելը գործնական ոչ մի նշանակություն չունի, քանի որ ներկայումս մերժման դեմ պայքարելու բազմաթիվ այլ միջոցներ կան: Ֆրանսիայի Սենատում ընթացող Ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրինագծի քննարկմանն այս մասին հայտարարել է Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական ժողովի խմբակցության անդամ Ժան-Միշել Բելեն: Նրա կարծիքով՝ այս օրինագծի ընդունմանը հաջորդող դիվանագիտական հետեւանքները Ֆրանսիայի համար կարող են կործանարար լինել:

«Մեզ տրված չէ պատմություն արարելու իրավունքը, այդ պատճառով ես կոչ եմ անում բոլորիդ կողմ քվեարկել նախագծի վերանայման առաջակին»,- ասել է Բելեն:

Բելեից հետո Սենատում ելույթ է ունեցել «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցության անդամ Նատաշա Բուշարը: Սենատորը դեմ է արտահայտվել օրինագծի նպատակահարմարությունը մերժող առաջարկին: «Ինչպես կարելի է պատկերացնել, որ մարդու իրավունքների երկրում՝ Ֆրանսիայում, հնարավոր է մերժել այն ցեղասպանության իսկությունը, որն այս երկիրը ճանաչել է: Մենք ցանկանում ենք հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության հասնել: Ցեղասպանության մերժողներին իրավունքներ շնորհելը՝ նշանակում է ընդունել անընդունելին: Հայոց ցեղասպանությունը փաստ է: Ինչի՞ հիման վրա է Սենատը որոշում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանության մերժումը պետք է պատժվի, իսկ Առաջին համաշխարհայինի ժամանակ կատարվածը՝ ոչ»,- ասել է Բուշարը:

Կին սենատորին աջակցել է Սենատի սոցիալիստների խմբակցությունից Լյուք Կարվունան: «Այս օրինագիծը խոսքի ազատությանը ոչ մի կերպ չի խոչընդոտում: Նախագիծը համապատասխանում է Սահմանադրության՝ հանցագործության պատժելիության օրինականության սկզբունքին: Միջազգային հանցագործության մերժումը ազատ արտահայտման իրավունք պաշտպանություն չի կարող լինել: Մենք դեմ ենք քվեարկելու օրինագծի մերժման առաջարկին»,- հայտարարել է Կարվունան:

Եվրոպական դեմոկրատական եւ սոցիալական ժողովից մեկ այլ սենատոր՝ Ժակ Մեզարը հայտարարել է, որ օրինագծի ընդունումը կլինին սխալ: «Ինչո՞ւ էիք այսքան սպասում, եւ միայն այժմ ներկայացնում այս օրինագիծը: Նախընտրական շրջան է...

Իրավաբանորեն, այս օրինագիծը 2001թ. ընդունված օրենքի շարունակությունն է, եւ վերաբերում է միայն Հայոց ցեղասպանությանը, որը ոչ-ոք չի վիճարկում, սակայն այս նախագիծը վտանգավոր է մեր Սահմանադրության տեսանկյունից: Սա ժամանակավրեպ օրինագիծ է»,- եզրափակել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատում քննարկվում է Ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրինագծի նպատակահարմարության մասին առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ