News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի վավերացումից հետո Ամերիկայի հայկական խորհուրդը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները եւ աջակցել ամերիկահայ քաղաքացիներին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

«Այս պահին, երբ մենք ազգովի տոնում ենք մեր այս ձեռքբերումը, մենք կոչ ենք անում Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանը», - հայտարարել է խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը:

«Ֆրանսիայի կառավարությունը դիրքորոշում է ընդունել դեմ դուրս գալու թուրքական առաջնորդներին, որոնք տարիներ շարունակ կարողացել են թելադրել իրենց անձնական շահերը` մարդու իրավունքների խախտման եւ Ցեղասպանության հերքման քարոզչության հաշվին: Այս անգամ Թուրքիայի քաղաքականությունը եւ տնտեսական սպառնալիքները չկարողացան կասեցնել ճիշտ որոշման ընդունումը», -հավելել է նա:

Իր հայտարարության մեջ Խաչատրյանը նաեւ նախագահ Օբամային կոչ է արելլ կատարել խոստումը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, հունվարի 23-ին ութժամյա քննարկումից հետո Ֆրանսիայի Սենատը 127«կողմ» եւ 86 «դեմ»  ձայներով ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը քրեական պատիժ է նախատեսում ցեղասպանությունների` Հոլոքոստի եւ Ցեղասպանության հերքման համար:

Ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ