News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով, հունվարի 23-24-ին, Հայաստանի ՊՆ-ում է գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջազգային ռազմական համագործակցության ոլորտում ՊՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության գերակա ուղղություններին եւ դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ ՅՈւ.Խաչատուրովի միջեւ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը եւ անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Գեներալ-մայոր Կ.Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանին խորին շնորհակալություն է հայտնել` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:

Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Գեներալ Կ. Բրանկոն ծանոթացման այցով գտնվել է նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես եկավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ