News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը մեջբերում է Արա Թորանյանի` «Nouvelles d`Arménie»-ում տպագրված խմբագրական նամակը.
Գործն արված է: Հունվարի 23-ին` երկուշաբթի օրը, Ֆրանսիայի Սենատը վավերացրեց  դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի ընդունած օրենքը: Ինչպես որ 6 միլիոն հրեաների ոչնչացումը Գերմանիայի Հոլոքոստի ժամանակ, այնպես էլ Հայերի ցեղասպանությունն անհնար է ժխտելը` առանց դրամական տուգանքի եւ  մեկ տարվա ազատազրկման վտանգի ենթարկվելու: Շվեյցարիայից հետո Ֆրանսիան աշխարհում երկրորդ երկիրն է , որը նման օրենք է ընդունել: Այն օրինակ է Եվրոպայի համար: Ավելին, այն ահավոր հարված է հասցնում թուրքական պետւթյան ժխտողական քաղաքականությանը, որն այլեւս իրավունք չի ունենա Ֆրանսիայի Հանրապետության սահմաններում ելույթ ունենալու:

Պայքարի նման արդյունքը հրաշք է համարվում` հաշվի առնելով  անհավասար ուժերի առկայությունը:  Սա կավե ամանի անսպասելի հաղթանակն է չուգունե կաթսայի նկատմամբ, Դավիթը հաղթանակը Գողիաթի նկատմամբ, եղեգի հաղթանակը կաղնու նկատմամբ: Արդարությունը հաղթեց` չնայած թուրքական իշխանությունների ուղղակի եւ չար սպառնալիքներին, որով նրանք միայն իրենց իրական դեմքը ցույց տվեցին միջազգային ասպարեզում: Արդարությունը հաղթեց` չնայած Ֆրանսիայի դեմ առեւտրային սպառնալիքի, դիվանագիտական նախազգուշացումների,  վարչապետ Էրդողանի անմիտ հայտարարությունների: Արդարությունը պարտադրեց ճանաչել իրեն` չնայած Ադլերի, Բադենտերի եւ Նորի զայրույթին, որոնք թշնամաբար  դեմ էին այս օրենքի հաստատմանը: Չնայած ամեն ինչի, չնայած հայերի դեմ նյութվող խարդախությունների` արդարությունը հաղթանակեց:

Դեռեւս վաղ է կանխագուշակել այս քվեարկության բոլոր հետեւանքները: Սակայն հիմա էլ կարելի է ասել, որ բացի 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշատակի օրվանից`խորհրդարանի որոշումը լի է բազմաթիվ քաղաքական հետեւանքներով: Առաջին հերթին Թուրքիայում, քանի որ այլեւս այդ պետությունը չի կարող խուսափել իր պատմությունը վերանայելուց: Եթե Էրդողանի` Արդարության եւ զարգացման կուսակցությունը շուտափույթ չփոխի իր դիրքորոշումը, երկրի այլ ուժեր նրանից պատասխան կպահանջեն: 2015 թվականից 3 տարի առաջ Անկարան կարծես  սեղմվել է պատին:  Կամ Թուրքիան կշարունակի մնալ Ցեղասպանության մասնակից, վտանգելով կորցնել միջազգային ասպարեզում իր կշիռը, կամ էլ նա վերջապես կհամաձայնի ընդունել իր ոճիրը եւ այդպիսով նոր էջ կբացի իր եւ Հայաստանի հարաբերություններում:

Բացի դրանից, Հայաստանի համար այս որոշումն առաջնային նշանակություն  ունի: Այս օրենքը շատ կարեւոր է Հարավային Կովկասի խորքում գտնվող երկրի նկատմամբ, որը փոքր է իր տարածքով եւ բնակչությամբ, բայց մեծ` իր պատմությամբ եւ քաջությամբ:

Վերջապես, այս օրենքը պատիվ է բերում Ֆրանսիային, եւ պատմության մեջ կմտնի որպես արդարության համար պայքարի կարեւոր իրադարձություն:

Եթե պարտությունը միշտ որբ է, ապա հաղթանակը բազմաթիվ հայրեր ունի, եւ արդյունքներն ամփոփելիս պետք է շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր հնարավոր դարձրին այս դրական ելքը: Նրանցից գլխավորը Բերնար Անրի Լեւին է, Սերժ Կլարսֆելդը եւ Իվ Թերնոնը: ինչպես նաեւ բանտ նստեցված թուրք Ռագիփ Զարաքոլուն, թուրք Էրոլ Օսքորայը եւ մարդու իրավունքի պաշտպան այլ ակտիվիստներ:

Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Սոցիալիստական կուսակցությանն իր առաջնորդ Ֆրանսուա Օլլանդի հետ մեկտեղ:

Ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը ոչ միայն հուզումնալից խոսքեր ասաց Հայաստան կատարած իր այցի ժամանակ, այլեւ դրանք իրագործեց, ընդհուպ`1915 թվականի Ցեղասպանության ժխտումը մեր երկրի սահմաններում քրեականացնելը:

Մենք դա չենք մոռանա: 

Կեցցե'ք, եւ շնորհակալություն բոլորին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ