Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի կազմում ստեղծված ենթահանձնաժողովի զեկույցում Հրանտ Դինքի սպանությանը տանող գործընթացը նկարագրել է որպես վտանգավոր։ Զեկույցում նշվել է, որ վտանգը կանխելու համար համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչի հետեւանքով սպանվել է Հրանտ Դինքը։
«Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։
Զեկույցվում նաեւ խոսվել է այն միջոցառումների մասին, որոնք հետագայում կկանխեն նմանատիպ հանցագործությունները։
Նշենք, որ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից, ում անչափահասների գործերով դատարանը դատապարտել է 22 տարվա ազատազրկման։
Դինքի սպանության կազմակերպման եւ ուղղորդման մեղադրանքով ցմահ է դատապարտվել Յասին Հայալը։