News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Զոհվել է հանրահայտ հույն ռեժիսոր Թեո Անգելոպուլոսը: 76-ամյա ռեժիսորը վթարի է ենթարկվել երեկ երեկոյան` նկարահանումներից հետո, նրան վրաերթի է ենթարկել մի ավտոմեքենա: Անգելոպուլոսին տեղափոխել են հիվանդանոց ծանր վիճակում, որտեղ նա մահացել է:

Ողբերգությունը տեղի է ունեցել Պիրեայի Կերացինի արվարձանում, որտեղ նկարվում էր «Այլ ծով» եռագրության վերջին մասը: Տուժել է նաեւ մոտոցիկլետի վարորդը, ով ոստիկան է եղել, երբ փորձել է խուսափել բախումից:

Զավեշտն այն է, որ արտակարգ օգնություն ցուցաբերելու համար նկարահանման խմբի անդամները ստիպված են եղել զանգել Հունաստանի առողջապահության նախարարին: Շտապօգնությունը ժամանել է միայն 45 րոպե անց:

«Այլ ծով» ֆիլմը պետք է դառնար արտերկրում ապրող հույների ճակատագրի մասին պատմող եռագրության վերջին մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ