News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դատական համակարգի նկատմամբ անվստահությունը մոտ է ծայրահեղ մակարդակին: Հունվարի 25-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, այդ մասին վկայում են հասարակական կարգի հարցումները:

«Եթե այսօր դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, պայմանական ասած, գտնվում է 70-80 տոկոսի վրա, մենք կցանկանայինք հասցնել այն 30-40 տոկոսի: Դատական համակարգի բոլոր մեխանիզմները` թափանցիկություն, դատական աշխատողների պատասխանատվություն, նրանց աշխատանքի գնահատում, պետք է գտվնեն բարձր մակարդակի վրա: Դա թույլ կտա հայտնաբերել դատական սխալն ու հասկանալ դրա պատճառները: Դա շատ կարեւոր է եւ հասարակական կարծիքի համար, որովհետեւ քանի դեռ հանրության աչքերի առջեւ մնան տարիներ ձգվող գործընթացները, դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կպահպանվի»,- նկատել է նախարարը:

Խովմասյանի խոսքով, Արդարադատության նախարարությանն առընթեր Եվրոպական դատարանների նախադեպերի փորձագիտական խումբ է ստեղծվել: Խումբը ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, որ անհրաժեշտության դեպքում վերացնի հայաստանյան օրենսդրության անհամապատասխանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ