News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վճիռ կայացրած Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի դեմ հետաքննություն է սկսվելու։

Թուրքիայի «Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը» (HSYK) ուսումնասիրում է Դինքի գործով վճիռ կայացրած դատավորների՝ որոշումը օրենքին համապատասխան լինելու չլինելու հարցը։ Նշվում է, որ HSYK-ը կարող է որոշում կայացնել եւ հետաքննություն սկսել դատարանի անդամների եւ դատախազների դեմ։ Հետաքննության արդյունքում դատարանի անդամները կարող են ազատվել աշխատանքից կամ տեղափոխվել այլ աշխատանքի։

Դատարանը Դինքի գործով կայացված վճռում նշել է, թե չկա կազմակերպված հանցախմբի առկայություն եւ մոռացել մեղադրյալներից մեկի նկատմամբ վճիռ կայացնել։ Դատարանի որոշումը խիստ դժգոհություն առաջացրեց թե հասարակության, թե պաշտոնյաների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ