News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում, որոշվել է, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցը «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հայաստանի հետ միասին, երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգան Սերբիան, Շվեդիան, Վրաստանը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Մակեդոնիան, Էստոնիան, Բելառուսը, Թուրքիան, Մալթան, Սլովակիան, Խորվաթիան, Նորվեգիան, Ուկրաինան, Լիտվան, Բուլղարիան եւ Բոսնիա Հերցոգովինան:

Ինչ վեաբերում է առաջին կիսաեզրափակիչին, այստեղ հանդես կգան Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Իռլանդիան, Հունգարիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Ռումինիան, Ավստրիան, Ալբանիան, Դանիան, Լատվիան, Սան-Մարինոն, Ռուսաստանը, Բելգիան եւ Շվերյցարիան:

Մրցույթի կազմակերպիչ երկրները` Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաեւ մրցույթն ընդունող Ադրբեջանը ավտոմատ անցնում են եզրափակիչ:

«Եվրատեսիլ-2012»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին` Բաքվում:

Նշենք, որ այսօր` հունվարի 25-ին, Բաքվում հրապարակվել է «Եվրատեսիլ-2012»-ի կարգախոսն ու խորհրդանիշը: Կարգախոս է ընտրվել Light you fire արտահայտությունը, իսկ խորհրդանիշը` կրակե ծաղիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ