News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի տիկին Բուայե

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս եւ հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս:

Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ եւս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար:

Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը եւ այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում:

Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը եւ ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար:

Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ եւս կընտրեն այս ուղին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ