News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, այսօր` հունվարի 26-ին, հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Այնուհետեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես, ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարեւորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը, տեղեկացնում են Կոնգրեսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ