News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվարի 25-ին ֆրանսիական «Direct 8» հեռուստաալիքով հեռարձակվող Ֆիլիպ Լաբրոյի «Langue de bois s’abstenir» ծրագրի ժամանակ շոշափվել է նաեւ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի թեման, հաղորդում է Nouvelles d’Arménie»-ին: Ֆրանսիական մամուլի խմբագրական հոդվածների հեղինակների մասնակցությամբ անցկացվող թոք շոուի ժամանակ արդրադարձ է կատարվում շաբաթվա նորություններին:

Հաղորդման ժամանակ առաջարկվում են մի քանի թեմաներ, եւ մեկնաբանները ընտում են այն, որն ավելի «սրտամոտ է»:

Հլոե Լեպրենսին (France Inter), Իվ Թրեարին(Le Figaro), Էրիկ Բրյունեին (Le Figaro) եւ Գիյոմ Ռոկետին (Valeurs actuelles) առաջարկվել է հետեւյալ հարցը. «Ֆրանսիայի խոհրդարանը քվերակել է հօգուտ օրենքի, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ երբվանի՞ց են քաղաքական գործիչները հանդես գալիս պատմության դատավորների դերում»:

Աֆղանստանի եւ հայկական հարցերից Լեպրենսի ընտրությունը կանգ է առել վերջինի վրա: Օրինքի դեմ բացասաբար տրամադրված Լեպրենսը  մի անհայտ մանրամասն է հայտնել, թե «Նիկոլա Սրակոզին  այդ մասին խորհրդանշական խոստում է տվել, եւ դրանում իր մասնակցությունն ունի Կարլա Բրունի-Սարկոզին»:

Իր հերթին Աֆղանստանի հարցով հանդես եկող Ռոլան Ժոֆրեն  կարեւոր փաստ է հիշեցրել. «Ֆրանսիայի կառավարության համար որպես մեղամցուցիչ հանգամանք պետք է, այնումենայնիվ, հիշեցենել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետական հանցագործություն է: Թուրքական պետությունն ընդհանուր առմամբ ժխտում է պատմական ապացուցված փաստը եւ սկանդալային կերպով վիրավորում է  հայերի արժանապատվությունը»:

Ի պատասխան Ժոֆրենի` Լեպրենսն ասել է, որ «դա դիվանագիտության ոլորտից է, ոչ թե օրենսդիր մամնի կարգավորման խնդիրը»: Դրան հետեւել է Ժոֆրենի պատասխանը. «Այդ դեպքում պետք է չեղյալ հայտարարել բոլոր հուշային օրենքները: Եւ չասել, թե Գեյսոյի օրենքը (Հոլոքոստի ժխտումը քրեականացնելու մասին-խմբ.) լավն է, իսկ մյուսները` ոչ»:

«Ֆիգարոյի» մեկնաբան Էրիկ  Բրյունեն, ով մինչ այդ լուռ հետեւել էր քննարկմանը, ասել է. «Նողկալի եւ վրդովեցուցիչ է, որ Եվրոպայի դռները թակող երկիրը` Թուրքիան, շարունակեում է ժխտել այն, ինչն իրական սարսափ է համարվում: Դա անհեթեթ է, այո, ես իսկապես համամիտ եմ ձեզ հետ: Ֆրանսիան անհրաժեշտ համարեց ասել, որ  ընդունում ենք օրենք, քանի որ անարդարություն կա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ