News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոն թուրք լրագրողների հետ զրույցում խոսել է տարածաշրջանային խնդիրներից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ամերիկացի դեսպանը՝ խոսելով Ֆրանսիայում ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին, նշել է, թե Ֆրանսիան հանդիսանում է ԱՄՆ-ի հին եւ շատ կարեւոր բարեկամը։ «Թուրքիան էլ է այդպիսին։ Մենք ցանկանում ենք, որ թուրքերն ու հայերը 1915-ի հետ կապված իրադարձություններն ընդունեն անկեղծորեն եւ ամբողջությամբ։ Պարզ, շիտակ եւ կառուցողական ճանապարհը՝ ամենաճիշտ ճանապարհն է։  Պետք է կազմակերպել երկու կողմերի պատմաբանների հանդիպում։ Թուրքերի եւ հայերի միջեւ ավելի շատ շփում կա։ Մենք որպես ամերիկացիներ, հետաքրքրված ենք ապագայով»,-նշել է Անկարայում ԱՄՆ դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ