News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Թուրքիան մոտակա ժամանակահատվածում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ նույնիսկ Ֆրանսիայի Սենատի որոշումը չի կարող ազդել դրա վրա, քանի դեռ թուրքական հասարակությունը պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին, այսօր` հունվարի 27-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը նաեւ չի բացառել, որ եվրոպական երկրները, մասնավորապես Բելգիան եւ Հոլանդիան, ամենայն հավանականությամբ, կհետեւեն Ֆրանսիայի օրինակին, քանի որ երկու երկրներում գերակշռում են աջերը, որոնք Ֆրանսիայի հետ այդ հարցում համակարծիք են. «Թուրքիան ինքը ներկայումս չի ձգտում ԵՄ, հաշվի առնելով եվրագոտու ճգնաժամը: Բացի այդ, առկա են ավելի լուրջ հարցեր, որոնք խոչընդատում են ԵՄ անդամակցելու հարցին, օրինակ, Կիպրոսի հարցը»:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, կապված Ցեղասպանությունների ժխտման օրինագծի հետ, Շաքարյանը նշել է. «ԱՄՆ թող նախ եւ առաջ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո խոսի նմանօրինակ օրինագծերի ընդունման վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատը 8 ժամյա քննարկումից հետո 127 «կողմ» եւ 86 «դեմ» ձայներով ընդունել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, ըստ որի` քերական պատասխանատվության են ենթարկվելու Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը ժխտողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ