News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարությանը` հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Պարոն Ռուբինը ողջունել է ՀՀ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ տեղեկացրել, որ ԱՄՆ կողմը շարունակելու է այս ուղղությամբ իր աջակցությունը տրամադրել Հայաստանին: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը միջազգային անվտանգության ապահովման գործում, մասնավորապես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի կողմից իրականացվող առաքելությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ