News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Արդեն երկրորդ օրն է` «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունենում: Սակայն փոխարժեքի շուրջ իրարամերժ սպասումներ են ձեւավորվել: Դոլարի նկատմամբ պահանջարկը, ինչպես եւ երեկ, գտնվել է 1դոլար/386 դրամ մակարդակում: Սակայն առաջարկի գինը երեկվա համեմատ բարձրացել է եւ կազմել 387.50 դրամ: Սա նշանակում է, որ բանկերի մի մասն ունի դոլարի թանկացման սպասումներ, մյուս մասն, ընդհակառակը, ակնկալում է հետագա էժանացում:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը մի փոքր բարձրացրել են վաճառքի փոխարժեքը: Գործնականում` դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 387 դրամն է, այնինչ երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան դոլար կարելի էր ձեռք բերել նաեւ 386 դրամով: Դոլարի առքն իրականացվում է առավելագույնը 385.5 դրամով: Ամենայն հավանականությամբ` փոխարժեքային այս մարժան կանխիկ արտարժույթի շուկայում կպահպանվի նաեւ առաջիկա հանգստյան օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ