News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական ոստիկանության աշխատակիցները բռնել են քրեական հեղինակություն, վրաստանցի «օրենքով գողի», որը երեք տարի պաշտոնապես մեռած էր համարվում:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությունից, Կոկա մականունով 50-ամյա «հանգուցյալին» բռնել են դաշնային ավտոմայրուղում` սեփական մեքենայի ղեկին, հերոին տեղափոխելիս:

«Ինտերֆաքսին» հայտնել են, որ ձերբակալվածը, լինելով ազգային կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդ, որը մասնագիտացած էր բնակարանների կողոպուտի, պայուսակների առեւանգման եւ գողության ուղղությամբ, տարբեր հնարքներ է գործադրել, որպեսզի խուսափի բռնվելուց: 

Ռուս իրավապահների տվյալներով` Կոկան կարողացել է այնպիսի խորամանկության դիմել, որի արդյունքում հայրենիքում 2008 թվականից ի վեր մահացած է համարվել: Ձերբակալման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաեւ քրեական հեղինակության իսկական անունը չեն հստակեցվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ