News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայոց բանակն ապացուցել է, որ կարող է համեմատվել աշխարհի ցանկացած բանակի հետ: Այս մասին, այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Երկրապահ» կամավորական միության շտաբի նախկին պետ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Հայաստանին, հայկական բանակին իր ամբողջ հզորությամբ պատերազմ հայտարարելը, նրա պատմական տարածքների եւ արժեքների գրավմանը ձգտելը թշնամու կողմից առնվազն հիմարություն է: Ղարաբաղում մեր բանակը զարգացման առաջընթաց է ապրել, Իրաքում, Աֆղանստանում մեր խաղաղարարները ցույց են տվել, որ են իրենց պետության շահերը պաշտպանող հումանիտար բանակի ներկայացուցիչներ են», - հայտարարել է գեներալ-մայորը` նշելով, որ հայկական բանակը, լինելով տարածաշրջանում ամենալավը, կարող է համեմատվել եվրոպական յուրաքանչյուր բանակի հետ:

«Այսօրվա զինվածությունը, տեխնիկան, ինչպես նաեւ հայոց զինվորի ունակությունը կարող են լուծել յուրաքանչյուր հարց», - նշել է նա:

Ըստ Աստվածատուր Պետրոսյանի` հայոց բանակի ապագան մասնագիտական բարձրակարգ հիմքն է:  «Պետք է բարձրակարգ, հատուկ մասնագիտացված բանակ, անհրաժեշտ է, որ զինվորական գործը մասնագիտություն դառնա: Կարգապահություն, կարգապահություն եւ առաջ գնալու ձգտում` ահա Հայաստանի Զինված ուժերի հետագա ուղին», - ասել է ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ