News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների օրինագծին` նշելով, թե կասկածի տակ պետք է դնել նման վերաբերմունք հայտնած երկրի մասնակցությունը Ղարաբաղի խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Դավութօղլուն հիշատակելով Մինսկի խմբի 3 համանախագահ երկրներին (ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան), նշել է, թե իրենք հասկանում են Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի դերը, ԱՄՆ-ի դերը, սակայն չեն հասկանում Ֆրանսիայի դերը:

«Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետեւանքներն ազդել են 2 երկրների վրա` Ռուսաստանի եւ Թուրքիայի: Սարկոզին 2 օր Հայաստանում մնաց, իսկ Ադրբեջանում` 2 ժամ: Նման պայմաններում նորմալ միջնորդություն իրականացնել հնարավոր չէ:  Կամ Թուրքիան եւս պետք է լինի համանախագահների շարքում, կամ` Ֆրանսիան չպետք է լինի այնտեղ»,-նշել է Դավութօղլուն` հավելելով, թե պետք է քննարկվի Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահող երկիր մնալու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ