News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր` հունվարի 30-ին, ընդունել է հերթական այցով  Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման եւ ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում եւ անընդունելի է համարել ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձերը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանն իր հստակ եւ հրապարակային դիրքորոշմամբ միարժեքորեն պաշտպանում է հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու միջազգային սկզբունքները` շեշտելով, որ հարեւան երկրի կողմից տարբեր մակարդակներում եւ տարբեր ժամանակահատվածներում հնչեցված դիրքորոշումները մշտապես եղել են իրարամերժ եւ բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամությունը շարունակաբար ուղեկցվում է ռազմատենչ հայտարարություններով` հանդիսանալով բանակցային գործընթացի երկարաձգման պատճառ:

ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ այնուհանդերձ Հայաստանը եղել եւ մնում է  տարածաշրջանում գործընկերային եւ կառուցողական մթնոլորտի ձեւավորման ջատագովը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ միջազգային իրադրությանն առնչվող հարցերի շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ