News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունվարի 30-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին եւ նրա հետ քննարկել Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերության ծրագրի համատեքստում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Սոչիում անցյալ շաբաթ կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ