News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հրազդան քաղաքում 5-ամյա աղջնակ է մահացել նշագեղձերի հեռացման վիրահատությունից մեկ օր անց: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 5 տարեկան երեխայի մահվան կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ոստիկանները պետք է պարզեն, թե ով է մեղավոր երեխայի մահվան համար, ծնողները, թե բժիշկները:

NEWS.am-ի տեղեկություններով, Միլենա Մարտիրոսյանի վիրահատությունը տեղի է ունեցել հունվարի 26-ին, եւ հաջորդ օրը նրան դուրս են գրել: Հունվարի 28-ին փոքրիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվում փրկել նրան:

Ի դեպ, երեխայի ծնողների եւ բժիշկների միջեւ նաեւ բախում է եղել, որը կանխել են դեպքի վայր ժամանած իրավապահները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ