News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում   Onur Air ավիաընկերության Ստամբուլ-Անթալիա չվերթի ուշացման հետեւանքով օդանավում 3 ժամ սպասող ուղեւորների եւ անձնակազմի միջեւ վիճաբանություններ են տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով թռիչքուղում սպասող օդանավում գտնվող Իրանի քաղաքացի Ս.Ռ.Ի.-ն հարձակվել է օդանավի անձնակազմի վրա եւ կոտրել օդանավի պատուհաններից մեկը։

Օդանավի հրամանատարը կանչել է ոստիկանություն, իսկ հիշյալ չվերթը չեղյալ է հայտարարվել։

Նշենք, որ Թուրքիայում անսպասելի ձյան պատճառով մի շարք քաղաքաների օդանավակայաններ փակվել են թռիչքների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ