News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումի ընդունումը։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ինքն իր եւ Թուրքիայի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնում ֆրանսիացի այն սենատորներին, ովքեր իրենց ստորագրությունն են դրել ցեղասպանությունների մասին օրինագիծը Սահմանադրական խորհուրդ տեղափոխելու համար։ «Սա հարիր էր ֆրանսիացի քաղաքական գործիչներին։ Հավատում եմ, որ նրանք արեցին անհրաժեշտ ամեն ինչ», ասել է Էրդողանը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ