News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բանից պարզվում է` Թբիլիսում Հավհաննես Թումանյանի տունը պատրաստվում է գնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Չորրորդ ինքնիշխանությունը» մեկնաբանում է լուրը.

Փաստորեն, ցանկանում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց` ինչպես միշտ: Չէ, խնդիրն այն չէ, որ Վարդան Ղուկասյանը կարող է Թումանյանի տունը հյուրանոց դարձնել, կամ նրա ազգականները պիտի բնակվեն այնտեղ ու ժամանակ առ ժամանակ կրակեն անցորդների վրա: Ամենայն հավանականությամբ` նման բան չի լինի: Խնդիրն այն է, որ Թումանյանի տունը պիտի վաճառվեր ինչ-որ թուրքի, եւ եթե որեւէ հայ գործարար կանխեր դա` ամբողջ աշխարհը կիմանար, որ Հայաստանում, ուրեմն, դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են տեր կանգնել իրենց ազգային արժեքներին: Իսկ հիմա դրա փոխարեն ամբողջ աշխարհն իմացավ, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ համեստ աշխատավարձով ապրող քաղաքապետը կարող է իրեն թույլ տալ հսկայական գումարներ ծախսել եւ նույնիսկ պարծենալ դրանով:

Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանի տանը, ապա Հայաստանը պարտավոր էր պետական մակարդակով զբաղվել այդ հարցով եւ տան գումարն էլ վճարել բյուջեից: Իսկ եթե բյուջեում այդքան փող չկա` դա արդեն Վարդան Ղուկասյանի եւ նրա նմանների մեղքն է, ամփոփում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ