News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն հիասթափված է, որ ֆրանսիացի որոշ խորհրդարանականներ ուղղամտությունը գերադասում են մարդասիրությունից: Այս մասին նշվում է Facebook սոցիալական ցանցում իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորի պաշտոնական էջում:

Մասնավորապես Բուայեն նշում է, որ հարգում է ֆրանսիացի խորհրդարանականների` ընդունված օրենքի դեմ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին բողոքելու որոշումը, քանի որ «դա նրանց բացարձակ իրավունքն է»: Նշելով, որ նա ցավակցում է Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին, որոնց այս գործընթացը նորից ցավ է պատճառել, պատգամավորը հայտարարել է, որ ըստ նրա, ժխտման քաղաքականություն վարող օտարերկրյա պետության ճնշումը չպետք է վեր դասվի  համընդհանուր նպատակից, այն է` մարդու իրավունքների պաշտպանությունից, ինչպես նաեւ Ֆրանսիայի վեհությունից:

«Այնուամենայնիվ, ես համոզված եմ այն փաստի անընդունելիությանը, որ ֆրանսիական տարածաշրջանում Ֆրանսիայի ընդունած ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավասարապես պաշտպանված չէ: Դա անհավասար վերաբերմունք է, անընդունելի դաժան խտրականություն, որի դեմ ես մինչեւ վերջ պայքարելու եմ», - հավատացրել է Բուայեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ