News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում նախորդ օրվանից տեղացող ձյան հետեւանքները վերացնելու նպատակով, հունվարի 31-ի երեկոյան ժամերից սկսած եւ անցած գիշերվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել քաղաքի փողոցներում անխափան երթեւեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ եւ 345 խմ ավազ, գործի է դրվել 116 հատուկ մեքենամեխանիզմ:

Բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքներն այսօր էլ ընթացքի մեջ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ