News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում դատարանի առաջ են կանգնել երկու մահմեդական աղջիկներ. Նրանք ծեծել են իրենց քրոջը, ով համարձակվել է կապ ունենալ «գյավուրի» (անհավատ) հետ: Մեղադրանք է առաջադրվել 25-ամյա Նադիեի, 29-ամյա Նազիրե Աքթարի եւ նրանց եղբայր 24-ամյա Քայում Մուհամեդ-Աբդուլի նկատմամբ:

Քննության տվյալներով, քույրերն ու նրանց եղբայրը 2011 թվականի ապրիլի 1-ին առեւանգել են 18-ամյա Շամիմային, ով անզգուշություն է ունեցել ատվոկայանատեղիում համբուրվել սպիտակամորթ բրիտանացու` Հարի Փեյնի հետ:

Այդ օրը Շամիման դարձել է 18 տարեկան եւ գործընկերների հետ նշել է իր ծննդյան օրը: Աղջկան պատվիրել են տուն վերադառնալ 22:30-ին, բայց նա ուշացել է: Ռեստորանի մոտ եկած նրա հարազատները տեսել են, թե ինչպես է Շամիման դուրս եկել փողոց եւ համբուրել իր ընկերոջը` Հարի Փեյնին:

Սա կատաղեցրել է աղջկա հարազատներին, նրանք դուրս են վազել մեքենայից եւ հարձակվել նրա վրա:

Մուհամեդ-Աբդուլը բռնել է քրոջ վզից եւ մտցրել մեքենան: Նազիրան հենց մեքենայում սկսել է ծեծել կրտսեր աղջկան, իսկ տանը ծեծին է միացել նաեւ մյուս քույրը: Քույրերը նրան անվանել են «անբարոյական քած» եւ որպես պատիժ կտրել են նրա մազերը:

Հաջորդ օրը ծեծված աղջիկը դիմել է ոստիկանություն եւ նրա հարազատներին ձերբակալել են, հաղորդում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ