News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը, 2011թ-ին  գրանցվել է  1710 ծնունդ, նախորդ` 2010թ-ի 1910-ի փոխարեն: Այս մասին Լոռիի մարզի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, հավելելով, որ նախորդ տարի ծնված երեխաներից 16-ը զույգ են եղել:

Ծնելիության նվազում նկատվում է նաեւ այս տարի: Հունվարի մեկից մինչ օրս Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 125 երեխա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 147-ի փոխարեն:

Գրանցվել է նորածինների մահացության մեկ դեպք, մեկ ընտանիքից երեք երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ