News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մերկասառույցի հետեւանքով, փետրվարի 1-ի գիշերը, Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսը, իսկ կցորդը փակել է երթեւեկելի հատվածը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:

Պարզվել է, որ ճանապարհահատվածը փակել է Թբիլիսի-Երեւան երթուղով մեկնող «MAN» մակնիշի GHO-351 համարանիշի  բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Զուրաբ Չխեիձե):

Տրամադրած տեղեկատվության համաձայն՝  դեպքի վայր է մեկնել հատուկ տեխնիկա, դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ