News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում, փետրվարի 1-ին, ժամը 09.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդն Արաբկիրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 40-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 24-ամյա Արման Մ.-ն, ով նույն օրը, ժամը 18.00-ին, ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ