News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին ազատ տնտեեսական գոտու կառավարիչը կլինի «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին, կառավարության կողմից ընդունվեց համապատասխան որոշում:

Ազատ տնտեսական գոտին կստեղծվի «Մարս» գործարանի եւ Երեւանի մաթեմատիկական ինստիտուտի տարածքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ազատ տնտեսական գոտին կգործի մոտ 6 ամսից:

Նշենք որ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ն եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն 2008թ-ից գտնվում են ռուսաստանյան «Սիտրանիկս» ընկերության կառավարման  ներքո: Կազմակերպությունների սեփականատերը հանդիսանում է ՌԴ-ն` ի դեմս Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության (Росимущество):

«Սիտրոնիկս» ԲԲԸ-ն (ԱՖԿ «Սիստեմա»-ի կազմի մեջ մտնող) Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի զարգացող շուկաներում լուրջ ներկայացվածությամբ խոշոր կազմակերպություն է`  հեռահաղորդակցային լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միկրոէլեկտրոնային արտադրանքի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ