News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վերջին օրերին տեղացած առատ ձյան պատճառով փակվել են երկրի` ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհներ, հետաձգվել են չվերթներ: Ադրբեջանի տարածքում ճանապարների մեծ մասը ծածկված է ձյունով եւ մերկասառույցով, դրանք հիմնականում անանցանելի են: Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Քամրան Ալիեւը:

Նրա խոսքով, մերկասառույցի եւ ձնաբուքի պատճառով սահմանափակվել է երթեւեկությունը Բաքու-Շամախի, Բաքու-Ղուբա ճանապարհների վրա: Նա նաեւ նշել է, որ փետրվարի 1-ին Ադրբեջանում գնացվել է ավտոճանապարհային ինը պատահար, որի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 10 մարդ:

Նշենք, նաեւ, որ եղանակային պայմանների արդյունքում հետաձգվել են մի քանի ավիաչվերթներ: Մասնավորապես հետաձգվել են Բաքու-Մինսկ, Բաքու-Մոսկվա, Բաքու-Պրահա, Բաքու-Ստամբուլ եւ այլ չվերթներ, հաղորդում է APA-ն: Կանխատեսումների համաձայն, Ադրբեջանում տեղումները շարունակվելու են մինչեւ փետրվարի 5-ը:

Նշենք, որ մեկ շաբաթով հետաձգվել են դասերը նաեւ Ադրբեջանի դպրոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ