News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում փետրվարի 3-ի առավոտվա ժամը 8-ի դրությամբ միջպետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունը, ուժեղ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարացել է Գյումրի-Ախուրյան, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ եւ Սելիմի լեռնանցքի ճանապարհներով երթեւեկությունը:

Ճանապարհները ձյունից մաքրելու ինտենսիվ աշխատանքներ են տարվում, ներգրավված է նաեւ տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ