Ռուսաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ուլյանովսկում փոխաբեռնման կետ ստեղծելու վերաբերյալ` Աֆղանստանից Եվրոպա ՆԱՏՕ-ի բեռների տարանցման նպատակով: «Կոմերսանտ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կհաստատիա այդ համաձայնագիրը:
Խոսքը մուլտիմոդալ տարանցման մասին է: ՆԱՏՕ-ն խնդիր ունի դուրս բերել իր կոնտինգենտն Աֆղանստանից, իսկ ավելի արդյունավետ տարբերակը ենթադրում է տրանսպորտի տարբեր տեսակների կիրառում միեւնույն ուղերթի շրջանակներում:
Կենտրոնական Ռուսաստանում ՆԱՏՕ-ի համար լոգիստիկ բազայի ստեղծման վերաբերյալ բանակցություններն արդեն կես տարի է, ինչ սկսվել են: Երկար քննարկումներից հետո ընտրությունը կանգ է առել Ուլյանովսկի վրա: