News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորների ցուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը:  Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:  Ըստ նրա` ցուցակը կներկայացվի կուսակցության մարտի 10-ի համագումարում, կամ էլ դրանից հետո:

Համագումարի պատվիրակները կընտրեն նաեւ կուսակցության առաջնորդին: Սահակյանը միանգամայն  համոզված է, որ կվերընտրվի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է կոալիցիայի կուսակցությունների համագործակցությանը, ապա նրանց միջեւ հուշագիրը կարող է ստորագրվել նոր խմբագրությամբ, չնայած որ գործող հուշագիրն այս պահի դրությամբ շատ ազդեցիկ է: «Նոր հուշագրի ստորագրումը կախված է այն բանից, թե արդյոք կոալիցիայի կուսակցությունները միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին», – մանրամասնել է պատգամավորը: Նա նաեւ հիշեցրել է, որ ըստ կոալիցիայի հուշագրի, երկու այլ կուսակցություններ` «Բարգավաճ Հայաստանը» եւ  «Օրինաց երկիրը», պարտավորվել են աջակցել Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ