News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հավանական ձնահոսքերի վտանգի հետեւանքով Վրաստանի բարձրալեռնային Կազբեկի շրջանում են մնացել Հայաստանի 90 քաղաքացիներ, ինչպես նաեւ Վրաստանի 30 քաղաքացիներ, ովքեր տեղավորվել են Ստեպանցմիդի շրջանային կենտրոնի հյուրանոցներում: Այդ մասին այսօր` փետրվարի 3-ին, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մցխեթի-Մթիանեթի շրջանի նահանգապետ Գիվի Ամիրխանաշվիլին:

Նրա խոսքով, տվյալ պահին փակվել է Մցխեթի-Ստեպանցմինդ-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը: «Մենք մոբիլիզացրել ենք բոլոր ռեսուրսները, սակայն հայտնի չէ, թե ճանապարհը երբ բաց կլինի»,-հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության ավտոճանապարհների վարչության ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին:

Նրա խոսքով, Գուդաուրիի շրջանում մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են, բայց սողանքների վտանգը պահպանվում է:

Գասվիանին նշել է, որ ճանապարհի մաքրումից հետո առաջնությունը կտրվի երթուղային տաքսիներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանում գնացվել է ամենցուրտ եւ ձնառատ ձմեռը վերջին 15 տարվա ընթացքում: Երկրի ամբողջ տարածքը ծածկված է ձնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ