News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2011-ին Հայաստանում գրանցվել է անչափահասների հանդեպ սեքսուալ բռնության 54 դեպք: Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը` փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, 2010-ին գրանցվել է նման 60 դեպք: Գնդապետը չի համաձայնել մամուլում տարածված այն պնդման հետ, որ սեքսուալ բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում անապահով ընտանիքներում: «Դա այդպես չէ: Ուղղակի երբեմն նման ընտանիքներ պատրաստակամ են խոսել դրա մասին: Ընդհանուր առմամբ, մեր ժողովրդի մենթալիտետը ենթադրում է, որ նման դեպքերն ընտանեկան գործ են»,-նկատել է գնդապետը:

Նելլի Դուրյանը տեղեկացրել է, որ անցողիկ տարվա ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները չեն գրանցել Համացանցում մանկական պոռնոգրաֆիայի դեպքեր: 2010-ին նման մեկ դեպք է բացահայտվել:

Ինչ վերաբերում է նրան, թե տարօրինակ պարունակություն ունեցող կայքերը որքանով են հասանելի երեխաների համար, ապա, գնդապետի խոսքով, դա ծնողների պատասխանատվության ներքո է արվում: Ինչ վերաբերում է մանկական պոռնկությանը, գնդապետը շեշտել է, որ Հայաստանում այն մեծ թիվ չի կազմում: «Կարելի է ասել, որ նման երեւույթ Հայաստանում գրեթե չկա: Բայց կա այլ խնդիր` կապված աղջիկների վարքի հետ»,-նշել է Դուրյանը` հավելելով, որ խոսքը ոչ թե պոռնկության մասին է, այլ ուղղակի նրանք վարում են սանձարձակ ապրելակերպ: «Հաճախ նման աղջիկները կամ իրենք են լքում հայրական տունը, կամ էլ նրանց վարքից բարկացած ծնողները դուրս են հանում նրանց տնից»,-նշել է Նելլի Դուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ