News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում աճում է А (H1N1) (խոզի գրիպ) վարակով հիվանդների թիվը: Ինչպես տեղեկացրել են երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները,  տարեսկզբից արդեն այդ գրիպով հիվանդանալու 3 հազար դեպք է գրանցվել: Նրանցից 58-ը մահացու ելք են ունեցել:

Ենթադրվում է, որ առաջիկայում վտանգավոր վիրուսով վարակվածների թիվը կշատանա: Մեքսիկայում А (H1N1) վիրուսի վարակման դեպքերի աճը տեղի բժիշկները բացատրում են մասնավորապես երկրում զգալի սառեցմամբ, որն արդեն բավականին երկար ժամանակ է շարունակվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 2009 թվականին Մեքսիկայում  «խոզի գրիպից» մահացել է  1,3 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ