News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վուլֆը եւ Ջուդի Չուն հիշատակել են Բաքվի եւ Սումգայիթի հայկական ջարդերը` նախորդ շաբաթ ելույթ ունենալով Կոնգրեսում:

Մասնավորապես, կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչող շարունակական սպառնալիքները, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ANCA):

Իր ելույթում կոնգրեսական Վոլֆը նշել է, որ «Խորհրդային Միության փլուզումից հետո շատ շուտով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ դժվարություններ են տեսել, այդ թվում` Սումգայիթի (փետրվար, 1988),  Կիրովաբադի (նոյեմբեր, 1988) եւ Բաքվի (հունվար, 1990) ջարդերը:

Վոլֆը նաեւ մեջբերել է Bloomberg News-ում վերջերս տպագրված հոդվածը, որում ասվում է, որ Ադրբեջանը ժամանակակից զենք է գնում, որպեսզի հնարավորություն  ունենա «վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության նկատմամբ վերահսկողությունը»:

«Ագրեսիայի նման գործողությունները աղետալի հետեւանքներ կունենան»,-  ընդգծել է կոնգրեսականը:

Իր հերթին Ջուդի Չուն գործընկերներին հիշեցրել է, որ «1988-1990թթ. ընկած ժամանակահատվածում հայ բնակչությունն Ադրբեջանում կոտորածների է ենթարկվել, որոնք ազգային հողի վրա են կատարվել: Հարյուրավոր հայեր սպանվել եւ վիրավորվել են Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հարձակումների ընթացքում»:

Օրենսդիրն անհանգստություն է հայտնել, որ բռնություն ծնող տրամադրություններն Ադրբեջանում նախկինի պես շարունակվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ