News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Գերմանիայի Via Dolorosa գերմանական քրիստոնյաների միությունը բոլոր քրիստոնյաներին  կոչ է արել բոյկոտել թուրքական «Ֆաթիհ 1453» ֆիլմը, որտեղ գովերգվում է Կոստանդնուպոլիսի գրավումը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk-ը, Գերմանիայի քրիստոնյաների միության տարածած կոչի մեջ նշվում է, որ թուրքերը չեն հարգում մյուս կրոնները։ «Սուլթան Մեհմեդ Ֆաթիհը Ստամբուլը գրավելուց հետո Այա Սոֆիան մզկիթի վերածեց, թույլատրեց զինվորներին 3 օր զբաղվել սպանություններով, գողություններով եւ բռնաբարություններով։ Քաղաքը վերածեցին արյան լճի։ Թուրքերը պետք է ամաչեն քրիստոնյաներին հասցված վնասների համար»,-նշվել է կոչի մեջ։

Նշվում է, որ թուրք ռեժիսոր Ֆարուք Աքսոյի «Ֆաթիհ 1453» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 16-ին ժամը 14։53-ին Թուրքիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ եւս 10 երկրներում։

NEWS.am-ը ներկայացնում է այդ ֆիլմից մի հատված՝ դիտելը թողնելով ընթերցողների հայեցողությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ