News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Մաշտոցի բաժնում, փետրվարի 4-ին, ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է  տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 55-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը` կրծքավանդակի եւ թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ