News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի 4-րդ գումարման Ազգային ժողովն այսօր` փետրվարի 6-ին սկսում է իր վերջին` 11-րդ նստաշրջանը:

ԱԺ-ից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ գրանցվել են 97 պատգամավորներ: Ընդ որում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստիպված է եղել երկրորդ անգամ գրանցում իրականացնել, քանի որ առաջին անգամ բազմաթիվ պատգամավորներ չէին գրանցվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվել են չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ  փետրվարի  6-9-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը:

ԱԺ 11-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 137 հարց եւ 20 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 133 հարց, այդ թվում` 19 միջազգային  պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի եւ փետրվարի  6-9-ի ԱԺ նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 6-ի նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ