News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ, ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վրաերթ տեղի չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ