News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում գերակշռում են անուղղակի հարկերը, ինչը լուրջ թերություն է: Նման հայտարարությամբ այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա տեղեկացմամբ` հարկերի եւ տուրքերի կառուցվածքում ավելացված արժեքի մասնաբաժինը գերազանցում է 52 %-ը, սակայն միայն ուղղակի հարկերի` եկամտահարկի ու շահութահարկի ավելացմամբ կարելի է կրճատել գործազրկությունն ու վերացնել արտագաղթը; Ըստ Վ. Սաֆարյանի` ուղղակի հարկերի տեսակարար կշիռը բյուջեի հարկային եկամուտներում պետք է հասցնել 50 %-ի: Սակայն այս տեսակետի հետ չհամաձայնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: «Իմ կարծիքով` ավելացված արժեքի հարկն ամենաճիշտ հարկատեսակն է, քանի որ հարկում է միայն ավելացված արժեքը, իսկ եկամտահարկն արտահայտում է ընդամենը աշխատողների թիվը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ