News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքաբելյանի եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են եւ քննարկել առաջիկա ընտրություններում միասնական հանդես գալու հնարավորությունը:

Այս մասին, այսօր` փետրվարի 6-ին, ասուլիսի ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքով, «Ժառանգությունն» այն ուժն է, որը վերջին ընտրություններից հետո մինչեւ վերջ կանգնեց ժողվրդի կողքին եւ պայքարեց մինչեւ վերջ:

Բացի այդ, ըստ Քոքոբելյանի, երկու կուսակցություններն ունեն նաեւ գաղափարական նմանություններ, իսկ միասնական ցուցակով հանդես գալու վերջնական պատասխանն, ըստ Քոքոբելյանի, կտրվի երկու ուժերի առաջիկա համագումարներից հետո:

«Ազատ դեմոկրատների» ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց համագումարի օրը կորոշվի առաջիկա վարչության նիստի ժամանակ եւ տեղի կունենա մարտի 2-10-ն ընկած ժամանակահատվածում:

Լրագրողի այն հարցին, թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններում իրենց կուսակցությունը պաշտպանելո՞ւ է Սասուն Միքայելյանին, Քոքոբելյանը պատասխանեց, որ իրենց կուսակցությունը նման հարց չի քննարկել: Ավելին հիշեցրեց, որ Սասուն Միքայելյանը խնդրել է չքաղաքականացնել այդ հարցը, բայց քանի որ Սասուն Միքայելյանի հետ ճանապարհ են անցել, «Ազատ դեմոկրատներից» կլինեն մարդիկ, ովքեր վստահված անձինք կլինեն:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակին, Քոքոբելյանն ասաց, որ այն դեռ չի կազմվել, սակայն ակնհայտ է, որ այնտեղ կընդգրկվեն քաղաքական կշիռ ունեցող մարդիկ: Իսկ նախընտրական շտաբը ղեկավարելու երկու երեք թեկնածուների անուններ արդեն կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ