News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում, փետրվարի 7-ին, տեղի կունենա ԱԻՆ Երեւանի տարածքում գործող ստորաբաժանումների 2011 թ. գործունեության արդյունքների ամփոփումը։ Միջոցառմանը կմասնակցեն ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Զեկույցներով հանդես կգան ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության, Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության, «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոմետի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հատուկ լեռնափրկարար ծառայության» ներկայացուցիչներ։

 2011 թ. ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է 6355 արտակարգ դեպք եւ պատահար (2010 թ.՝ 5450), որոնց հետեւանքով զոհվել է 217 մարդ, (2010 թ.՝ 213 զոհ) եւ մարմնական վնասվածքներ ստացել 4059 մարդ (2010 թ.`  3325 մարդ):

Այսպիսով, 2011թ. ընթացքում Երեւան քաղաքում 2010 թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 905-ով (16.6%), զոհերի թիվը՝ 4-ով (1.9%), իսկ վիրավորների թիվը՝ 734-ով (22.1 %):

Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջոցառումների ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից փրկվել է 35 մարդ:

Գրանցված դեպքերից 3053-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 48%-ը։ Տեխնածին պատահարների ու դեպքերի հետեւանքով զոհվել է 62 մարդ, ընդհանուր զոհերի` 28.6%-ը, վիրավորվել` 1107 մարդ, ընդհանուր վիրավորների` 27.3%-ը:

Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 1938-ը (63.5%) հրդեհներն են (2010թ.՝ 1842), որոնց հետեւանքով զոհվել են 13 եւ վիրավորվել 12 մարդ: 2010 թ. համեմատությամբ հրդեհների թիվն աճել է 96-ով (5.2%):

Տեխնածին արտակարգ դեպքերից 896-ը (29.3%) ճանապարհատրանսպորտային պատահարներ են (2010թ.՝ 828), որոնց հետեւանքով զոհվել է 40 եւ վիրավորվել 981 մարդ: 2010 թ. համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է 68-ով (8.2%)։

Տարվա ընթացքում գրանցված 93-ը տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2%-ը (2010 թ.` 125), զոհեր եւ վիրավորներ չկան (2010թ-ին տուժածներ չեն գրանցվել):

Դեպքերից 3130-ը սոցիալ-կենցաղային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 49%-ը (2010թ.` 2369), որոնց հետեւան¬քով զոհվել է 155 մարդ, կամ ընդհանուր զոհերի 71.4%-ը (2010 թ.` 141), վիրավորվել` 2952 մարդ, կամ ընդհանուր վիրավորների  72.7 %-ը (2010 թ.`2196): 2010 թ. համեմատությամբ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերի թիվն աճել է 761-ով:

Գրանցված սոցիալ-կենցաղային դեպքերի մեծ մասը`2870-ը, թունավորումներն են (2010 թ.` 2170), որոնց հետեւանքով վիրավորվել է 2866 (2010 թ.` 2162) եւ զոհվել՝ 20 (2010 թ.` 24) մարդ։ Գրանցվել է ջրահեղձման 9 դեպք եւ պայթուցիկ սարքերի տեղադրման 16 կեղծ ահազանգ։

2011 թ. ընթացքում Երեւանի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման համար իրականացվել է  հրշեջ-փրկարարական  մարտական հաշվարկների 2790 ելք:

Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը Երեւան քաղաքում արձագանքել է 885 կանչերի (2010 թ.՝ 1865):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ