News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը հերթական անգամ դատապարտվել է շինարարություն իրականացնելու համար։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ դատարանը Սեւան Նիշանյանին դատապարտել է 5 ամիս ազատազրկման՝ Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի Շիրինջե գյուղի վերջում գտնվող լեռան վրա  «Քարանձավային գերեզմաններ»  կառուցելու համար։  Նշվում է, որ որոշումը չի կարող հետաձգվել կամ տուգանքով փոխարինվել:

Նիշանյանը հայտարարել, թե բողոքարկելու է դատարանի վճիռը։ «Ինձ չի հետաքրքրում այդ որոշումը։ Ես  դեռ 2-րդն եմ կառուցելու։ Իմ դեմ ընթացող դատական գործերը շարունակվում են։ Արդեն մոռացել եմ թե քանի անգամ եմ դատապարտվել»,-ասել է Նիշանյանը։

Նշենք, որ ամիսներ առաջ Նիշանյանին դատապարտել էին  Շիրինջե գյուղում առանց թույլտվության բուտիկ-հյուրանոց կառուցելու համար։ Որոշում էր կայացվել քանդել «Նիշանյանի տներ» կոչվող այդ բուտիկ-հյուրանոցը, սակայն մեծ արձագանքի հետեւանքով այն չեղյալ համարվեց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ